Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 20-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,06 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 388,94 դրամ միջին կշռված գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0,08 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 409.03 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.74 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 423.06 դրամ միջին գնով, ինչը 1.71 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է անփոփոխ և կազմել 4,67 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,99 դրամ միջին գնով, գինը նույնպես մնացել է անփոփոխ մայիսի 19-ին առաջարկվածի համեմատ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 466 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 1,97 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1,64 դրամով՝ կազմելով 491,41 դրամ։