ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 18-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երկուշաբթի օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով՝ կազմելով 386.13 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.72 դրամով և կազմել 419.49 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.12 դրամ՝ նվազելով 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.49 դրամ՝ նվազելով 1.19 դրամով։