ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է սեպտեմբերի 25-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.26 դրամով՝ կազմելով 387.50 դրամ։
Եվրոյի փոխարժեքը աճել է 0.31 դրամով և կազմել 412.18 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.03 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.22 դրամ՝ նվազելով 0.01 դրամով։