2023 թ. սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, հայտնել է ՊԵԿ-ը:
«Հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5,1% -ով»,- հայտնել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: