Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկել է մի շարք հարցեր՝ այդ թվում՝ ավիահաղորդակցության փոխգործակցության հարցը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը:
Պետեր Միյարտոն վերահաստատել է, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությունն այսօր է ժամանել Հայաստան։ Պետեր Սիյարտոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիս է տվել։