Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը կիրականացվի մոտակայքում, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գործարանի տեղափոխման լուրերին։
Սեպտեմբերի 13-ին ԵՄ մոնիթորինգային առաքելությունը X-ում (նախկին Twitter) հայտնել էր Երասխի մետալուրգիական գործարանի ապամոնտաժման մասին։ Նշվել էր, որ վերջին շաբաթների ընթացքում կանոնավոր պարեկություն է իրականացվել Երասխի տարածքում՝ մետալուրգիական կոմբինատի ապամոնտաժումը վերահսկելու նպատակով։ Սակայն, ավելի ուշ, այս գրառումը ջնջվել էր, փոխարենը առաքելությունը հայտնել էր, որ պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի տարածքում՝ ներառյալ մետալուրգիական կոմբինատը, որպեսզի վերահսկելի անվտանգության հետ կապված ցանկացած ռազմական գործողություն:
Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը։ GTB Stell ընկերությունը օգոստոսի 28-ին հայտնել էր, որ երեք օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ արձակել էր ավելի քան 60 կրակոց։ Ընկերության տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերն աննախադեպ ինտենսիվությամբ կրակել էին գործարանի տարածքի վրա, այդ թվում՝ բանվորների ժամանակավոր կացարանները զենքի սպառնալիքով։ Armenia Today-ը հունիսի 15-ին այցելել էր Երասխի գործարան, որտեղ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը խոսել էր Ադրբեջանի գնդակոծությունից հետո ստեղծված իրավիճակի մասին։
Դիտեք Armenia Today-ի ռեպորտաժը՝ ինչպես է ապրում սահմանային Երասխը հունիսի 14-ին Ադրբեջանի գնդակոծությունից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։