ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է սեպտեմբերի 22-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,05 դրամով՝ կազմելով 387,21 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,76 դրամով և կազմել 419,23 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,01 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0,02 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502,33 դրամ՝ նվազելով 1,87 դրամով։