Հայաստանի առևտրային բանկերը հունվարի 9-ին ԱՄՆ դոլարը գնում են 393 դրամ միջին գնով և վաճառում 399,33 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ռուսական ռուբլին միջինում գնվում է 3,54, վաճառվում՝ 4,08 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 403,25, վաճառվում՝ 417,72 դրամով։