Յուրաքանչյուրն ազատ է իր որոշման մեջ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե որոշ ուսուցիչներ աշխատանքից ազատման դիմում են գրում հոկտեմբերի 1-ից ՊՇՌ պարտադիր թեստ հանձնելու մասին։
Նա խոսել է նաև պարգևավճարներից։ Նախարարի պնդմամբ՝ պարգևատրման համակարգում սեպտեմբերի 21-ի հետ կապված ոչինչ չի փոխվել։