Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կառավարության հոկտեմբերի 21-ի նիստի ժամանակ ասաց, որ կամավոր ատեստավորման արդյունքներով Հայաստանում ուսուցիչների 47,2%-ի աշխատավարձը կբարձրանա:
«Ատեստավորմանը մասնակցելու հայտ է ստացել 1372 ուսուցիչ, որից մասնակցել է 996 ուսուցիչ կամ դիմողների 72,6%-ը: Արդյունքում 468 ուսուցիչ կունենա աշխատավարձի բարձրացում՝ 30-50%-ով»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Նրա պարզաբանմամբ՝ ուսուցչի միջին աշխատավարձը ներկայումս կազմում է 125 հազար դրամ, նոյեմբերից այն կբարձրանա 37, 50 և 61,5 հազար դրամով։ Աշխատավարձի բարձրացման չափը կախված կլինի նրանից, թե կամավոր ատեստավորման արդյունքում քանի՞ միավոր է վաստակել մանկավարժը: Ամենաբարձր արդյունքները գրանցվել են «մաթեմատիկա» առարկայից, որում ուսուցիչների մոտ 87%-ը հավելավճար կստանա, իսկ «ֆիզիկա» առարկայից՝ 56%-ը: