Հունիսի 1-3-ը «Զանգակ» գրատան կողմից Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոնը», որն իր ձևաչափով և մասշտաբով առաջինն է Հայաստանում։ Այս մասին հայտնում են գրատան մամուլի հաղորդագրության մեջ։
«Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։
Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր, մենք պատրաստել ենք մեծ և հագեցած ծրագիր, որի մեջ զուգորդվելու են գրական իրադարձություններն ու ժամանցը, դասախոսություններն ու խաղային ծրագիրը, լինելու է մուլտֆիլմերի դիտում, մրցույթ և թատերական ներկայացումներ, և այդ ամբողջը՝ ջերմ և ուրախ մթնոլորտում։
Փառատոնի առանցքային նպատակը երեխաներին միավորելն է գրքերի շուրջ, ստեղծելը գրքային միջավայր, չէ որ ընթերցող երեխաները դառնում են մտածող մեծահասակներ։
– սպասված մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ
– գրքերի ցուցադրություն-վաճառք
– «Փոքրիկ մանկագիրներ» մրցույթի ամփոփում
– հեքիաթի ժամեր
– վարպետության դասեր
– զեղչեր
– դասախոսություններ ծնողների համար
– մուլտֆիլմերի ցուցադրություն
– և լավ տրամադրություն 3 օր անընդմեջ»,-նշվում է միջոցառման հաղորդագրության մեջ։