Էկոնոմիկայի նախարարությունում ԱԱԾ-ն իրականացրել է քննչական գործողություններ: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց նախարարության լրատվական բաժնի փորձագետ Անժելա Ղուկասյանը:
Այլ մանրամասներ Ղուկասյանը չհայտնեց՝ նշելով, որ թեև ԱԱԾ-ն արդեն լքել է նախարարության շենքը, սակայն գործողություններն ամբողջությամբ չեն ավարտվել: Նա չպարզաբանեց նաև, թե արդյոք գործողությունները կապվա՞ծ են փոխնախարար Անի Իսպիրյանի ազատման հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին աշխատանքից ազատել էր Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին։ Անի Իսպիրյանը Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարար էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։