Այսօր «Իմ քայլը» հիմնադրամ ամբողջ անձնակազմը գրասենյակում անցել է կորոնավիրուսի հակամարմինների հետազոտություն՝ իմունային թեստավորում:
Այն անվճար հիմունքներով կազմակերպել է «CoronaTest» հայկական ընկերությունը: Թեստավորման համար հատուկ սարքավորում անհրաժեշտ չէ, իսկ արդյունքները պատրաստ են լինում տասնհինգ րոպե անց։
Հիմնադրամից հայտնում են, որ բոլորի թեստերի պատասխանները բացասական են:
Հիմնադրամից հույս են հայտնում, որ մեծաքանակ աշխատակիցներ ունեցող կազմակերպությունների կողմից նման թեստերի մասսայական կիրառումը կնպաստի COVID-19-ի համավարակը առավել վերահսկելի և կառավարելի դարձնելուն ուղղված պետության քայլերին։