Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Նշվում է, որ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։
«Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։ Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։ Նվիրատվության համար շնորհակալություն ենք հայտնում «ВИВА» բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին»,- ասվում է հրապարակման մեջ։
Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու…
Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Воскресенье, 21 июня 2020 г.