Կառավարության նիստից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է սահմանային միջադեպի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։
«Զինծառայողներն այս պահին գտնվում են հոսպիտալում, առողջական վիճակի հետ կապված անընդհատ տեղեկատվության փոխանակում է լինում, մեր մասնագետներն իրենց գործընկերների հետ անընդհատ կապի մեջ են, մաքսիմալ ապահովում են այն, ինչ անհրաժեշտ է»,- նշեց Ավանեսյանը։
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր»,- ասել է Ավանեսյանը։