Մենք երկու հասկացություն շփոթում ենք։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր մինչև պատվաստումների մեկնարկը բազմաթիվ հակացուցումներ նշվում, իսկ հիմա, երբ պատվաստումներ իրականացվում են, որևէ հակացուցում չի նշվում, ասվում է, որ մարդիկ կարող են առանց առողջական վիճակը ստուգելու գնալ և պատվաստվել։
Մեկը, ըստ նախարարի, զգուշացման թերթիկն է, որը տրամադրվում է բոլոր պատվաստվողներին, որոնք մեր կողմից մշակված փաստաթղթերում առկա են՝ բացարձակ և ժամանակավոր հակացուցումներով։
Բացարձակ հակացուցումները, նախարարի խոսքով, շատ փոքրաթիվ են, իսկ ժամանակավոր հակացուցումները այնպիսիք են, ինչպիսիք ջերմությունն է, զարկերակային ճնշումը։