Այս պահին ունենք սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն։ Նախորդ տարվա համեմատ ունենք 2.5 անգամ ավելացում։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի վարակիչ հիվանդությունների վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
«Փետրվարի 8–ի դրությամբ ՀՀ–ում ստացիոնար բուժում է ստանում 456 պացիենտ, որի 84.8%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Թոքաբորբով հիվանդ է 317 պացիենտ, որից 57–ը 0-18 տարեկան են։ ՀՀ-ում գործադրված է գրիպի համաճարակաբանական համակարգ, որից հայտնի է դառնում, որ այս սեզոնի 1089-ի հետազոտության դեպքում 20 տոկոսի դեպքում ունենք գրիպի H3 հարուցիչը»,- հայտնեց նա։
Դեռևս կորոնավիրուսային դեպքեր են արձանագրվում 0-18 տարեկանների մոտ։ 3-5 տարեկանների շրջանում նույնպես աճ կա, նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։