Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։ Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է»,-հայտնում են գերատեսչությունից։
Նշենք, որ այսօր ԱԻՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 3-ին` ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող GAZel մակնիշի միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած: