Բժշկական գիտությունների թեկնածու, սննդի փորձագետ Ալեքսանդրա Սուրժիկը ներկայացրել է, թե ինչու են մարդիկ ձմռանը ավելի հեշտությամբ գիրանում: «КП»-ն հայտնում է, որ, ըստ սննդաբանի, հիմնական պատճառներից մեկը սննդակարգի փոփոխությունն է:
«Ձմռանը մենք հաճախ ավելի քիչ բանջարեղեն և մրգեր ենք ուտում, որոնք պարունակում են բարդ ածխաջրեր և դիետիկ մանրաթելեր: Մենք ձմռանն ավելացնում ենք պարզ ածխաջրերի և ճարպային սննդի ընդունումը: Առանց դա նկատելու՝ ավելի շատ կալորիա ենք հավաքում»,-ասել է փորձագետը:
Բացի այդ, սննդաբանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ձմռանը մարդիկ հաճախ ավելի քիչ են շարժվում, ինչը նույնպես ավելորդ քաշի է հանգեցնում։
«Դրսում եղանակը այնքան էլ հաճելի չէ, ինչի հետևանքով ավելի քիչ ենք զբոսնում, ֆիզիկական ակտիվությունը նվազում է»,-նշել է նա:
Բժիշկ-էնդոկրինոլոգ և դիետոլոգ Տատյանա Ֆիլիպովան իր հերթին խորհուրդ է տվել ձմռանը կտրուկ չփոխել ձեր սննդակարգը: