Հայաստանում ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը, խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասպանի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում ծնված տղաների թվի աճը, և հակառակը՝ ծնված աղջիկների թվի նվազումը։
«Մեր մոտ 111 տղայի հաշվարկով միջինում ծնվում է 100 աղջիկ, չմիջամտության դեպքում միջինը 100-ից 105-ը պետք է լինի։ Փաստորեն, յուրաքանչյուր 100 երեխայի համար ծնվում է 6 աղջիկ պակաս», – պարզաբանեց պատգամավորը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ընդգծեց, որ մինչ պատերազմը Հայաստանում սելեկտիվ աբորտների թիվը նվազում էր։ Բայց դրանից հետո նորից սկսեց աճել։ «Ամեն տարի մենք այդ ցուցանիշի նվազում ենք ունեցել, բայց պատերազմի արդյունքում կրկին որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել հասարակության տրամադրության և ընկալման մեջ, և տղաների մասով վիճակագրությունը փոխվեց», — խոստովանեց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ այս խնդիրը կարելի է լուծել հանրային արշավների, կրթության ոլորտում աշխատանքի, ինչպես նաև հանրային ընկալումը փոխելու արգելքների խստացման միջոցով: