Երբեմն մեզ թվում է, որ քաղցրավենիք ու անառողջ սնունդ ընդունելու ցանկությունն անդիմադրելի է։ Thevoice պարբերականը գրում է, որ իրականում սխալ ենք ընկալում այն նշանները, որոնք տալիս է մեզ մեր օրգանիզմը։
Պարբերականը մի քանի խորհուրդ է առանձնացրել։
Եթե ցանկանում եք մուգ շոկոլադ, ապա, ըստ մասնագետների, այդ զգացողությունը վկայում է մագնեզիումի պակասի մասին: Խորհուրդ է տրվում մի կողմ դդնել շոկոլադե սալիկները և ուտել ընկույզ, մի բուռ նուշ կամ բանան։
Եթե ցանկանում եք քաղցրավենիք, ապա գլյուկոզայի պակաս կա: Այս դեպքում խորհուրդ են տալիս ուտել բանջարեղեն կամ մրգեր:
Իսկ եթե ուզում եք ֆրի ուտել, ամենայն հավանականությամբ, էներգիայի պակաս կա։ Խորհուրդ է տրվում արագ սնունդը փոխարինել ավոկադոյով կամ խաշած ձվով։