Հոգեբան Դիանա Բերգերսենը պատմել է քրոնիկ սթրեսի վտանգների ու դրանք հաղթահարելու մասին։ Doctorpiter.ru-ում հրապարակված հոդվածում նա նշել է, որ մշտական լարվածությունը, դյուրագրգռությունը կարող են առողջական լուրջ խնդիրների հանգեցնել։
Նշվածը բացառելու համար նա 5 խորհուրդ է տվել։
Հասկանալ ու նկատել վիճակը, որում գտնվում եք
Նա խորհուրդ է տվել զգացմունքների օրագիր պահել, օրական երեք անգամ այնտեղ գրել հույզերը։ Ըստ հոգեբանի՝ սա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ, ինչպես նաև վերլուծել ձեր վիճակը:
Կառավարել ժամանակը
Եթե ձեր կյանքը միայն աշխատանքով է սահմանափակվում, ժամանակն է մտածել, թե ինչ կա ձեր կյանքում, բացի աշխատանքից և տնային գործերից: Կարևոր է հասկանալ, ի՞նչն է ձեզ ուրախություն պատճառում, ի՞նչն է հանգստություն և խաղաղություն տալիս։ Գուցե լողալու կամ անտառում զբոսնելու ժամանա՞կն է։
Ավելացնել ֆիզիկական ակտիվությունը
Պարբերաբար ֆիզիկական ակտիվությունը օգնում է նվազեցնել սթրեսը և մարմինը բերել հանգիստ և ուժեղ վիճակի: Կարևոր է ընտրել այն մարզաձևը, որը Ձեզ դուր է գալիս անել՝ Յոգա, վոլեյբոլ, վազք, լող, պար և այլն:
Կիրառեք թուլացման տեխնիկա
Այժմ կա թուլացման տեխնիկայի մեծ ընտրություն՝ շնչառական տեխնիկա, մեդիտացիա, մկանների թուլացում: Փորձեք տարբեր բաներ և հասկացեք, թե ինչն է ձեզ ավելի հարմար:
Մի մոռացեք ճիշտ սնվելու մասին
Հոգ տարեք ձեր սննդակարգի մասին, այն կարևոր դեր է խաղում սթրեսի կառավարման գործում: Աշխատեք քիչ օգտագործել սուրճ, ալկոհոլ և վերամշակված սնունդ, ինչպիսիք են քաղցրավենիքն ու ճարպեր պարունող մթերքները։ Բարձրացրեք վիտամիններով և հանքանյութերով հարուստ սննդի ընդունումը։