Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան ասել է, թե օրական որքան սուրճ կարելի է խմել՝ առանց առողջությանը վնասելու, գրում է «РИА Новости»-ին։
Մասնագետի կարծիքով՝ սուրճի ավելցուկը ազդում է սրտի բաբախյունի արագացման վրա և առաջացնում է այրոց։ Ուստի խմիչքի օգտագործումը պետք է սահմանափակվի։
«Դուք պետք է օրական երկու բաժակից ոչ ավելի սուրճ խմեք, և ոչ թե անընդմեջ, այլ, օրինակ, առավոտյան և երեկոյան ժամը չորսից հինգին մոտ»,- նշել է բժիշկը։
Մասնագետը զգուշացրել է, որ սուրճը կարող է բացասաբար ազդել ստամոքսի և կերակրափողի վրա, ինչպես նաև առաջացնել աղաթթվի ավելորդ արտազատում։ Լիովին հրաժարվել խմիչքից, պետք է ստամոքսի խոց, ցիռոզ, պանկրեատիտ և առիթմիա ունեցող մարդկանց: