Հոգեբան Վալերի Գուտը կիսվել է բաժանումը հաղթահարելու խորհուրդներով։ Մասնագետը doctorpiter.ru-ում հրապարակված հոդվածում հինգ խորհուրդ է տվել, որոնք կօգնեն ավելի հեշտ հաղթահարել այդ շրջանը։
Մի կենտրոնացեք ձեր զգացմունքների վրա
Ըստ հոգեբանի, երբ մենք անընդհատ մտածում ենք մեր ցավի և տառապանքի մասին, դրանք միայն ուժեղանում են: Նրա համոզմամբ՝ որքան բացասական է միտքը, այնքան ավելի ենք կենտրոնանում դրա վրա:
Հիշեք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է սիրո
Նա նշել է, որ մերժումը չի նշանակում, թե ինչ-որ մեկը վատ մարդ է կամ արժանի չէ սիրո: Յուրաքանչյուրն ունի իր նպատակները, արժեքներն ու նախասիրությունները, և եթե ինչ-որ մեկը ձեզ չի տեսնում իր կյանքում, հոգեբանի խոսքով, դա չի նշանակում, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ:
Մի վախեցեք միայնությունից
Հոգեբանը հիշեցրել է հոգեբան Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գրքի մասին, որտեղ նա նշել է, որ միայնակ լինելու ունակությունը սիրելու ունակության պայմաններից մեկն է: Հոգեբանի խոսքով՝ սեփական երջանկությունը չպետք է կախված լինի մեկ ուրիշից:
Մի փախչեք ձեր զգացմունքներից
Նա նշել է, որ մերժումը կարող է ցավ և վիշտ առաջացնել, և դրանք բավականին բնական հույզեր են: Տեղի ունեցածը հերքելու կամ դրա նկատմամբ իր վերաբերմունքը ձևակերպելու փոխարեն Վալերի Գուտը խորհուրդ է տալիս հստակ նկարագրել կատարվածը: Դա կարելի է անել մտքում կամ գրել թղթի վրա։ Նրա խոսքով ՝ երբ մենք ընդունում ենք մեր հույզերը և գիտակցում դրանք, ավելի արագ ենք վերադարձնում կյանքի հանդեպ վերահսկողությունը։
Մի փակվեք ձեր մեջ
Գուտը խորհուրդ է տալիս խոսեք զգացմունքների մասին ընկերների հետ կամ օգնություն խնդրել պրոֆեսիոնալ հոգեբանից: Նրա կարծիքով՝ դա կօգնի հաղթահարել զգացմունքները և աջակցություն ստանալ: