Աշնանը եղանակի փոփոխության դեպքում հնարավոր է խուսափել տհաճ հետևանքներից, այս կարծիքին է թերապևտ, էնդոկրինոլոգ, սրտաբան Ալեքսեյ Ժուտկոն։
Էնդոկրինոլոգը պատմել է, թե ինչ բաղադրատոմսեր պետք է ներառել ճաշացանկում, որպեսզի ամուր պահենք մեր իմունիտետը։
Սխտորի մածուկ
Առաջին բանը, որ պետք է ներառել սննդակարգում, ըստ մասնագետի, սխտորն է։ Նա խորհուրդ է տվել սխտորն ավելացնել աղցաններին, ապուրներին և ուտեստներին։ Կարող եք սխտորի մածուկ պատրաստել։ Մանրացրեք մի քանի սխտոր, խառնեք ձիթապտղի յուղի հետ, ավելացրեք մի քիչ աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի: Այս մածուկը կարելի է քսել սենդվիչների վրա կամ օգտագործել որպես սոուս տարբեր ուտեստների համար։
Կոճապղպեղի թեյ
Բժշկի ցուցակում երկրորդը կոճապղպեղն է։ Այն, ըստ նրա, ունի հակաբորբոքային հատկություններ։ Նրա խոսքով՝ կոճապղպեղի արմատը կարելի է ավելացնել ապուրներին և սոուսներին, ինչպես նաև դրանից թեյ պատրաստել: Կոճապղպեղի թեյ պատրաստելու համար բժիշկը իր բաղադրատոմսն է առաջարկել․ կոճապղպեղի մի կտոր եփեք եռացող ջրի մեջ, քաղցրության համար ավելացրեք կիտրոն և մեղր: Կարող եք մի փոքր եփել։
Մրգային աղցան
Ամենակարևոր բաղադրիչը, ըստ նրա, նարինջն է․ ցիտրուսային մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որն ուժեղացնում է իմունային համակարգը: Մրգային աղցան պատրաստելու համար նարինջը, գրեյպֆրուտը և խնձորը կտրեք, ավելացրեք մի քիչ մեղր և կիտրոնի հյութ։ Այս ուտեստը օրգանիզմին կապահովի վիտամիններով և հակաօքսիդանտներով։
Ընկույզ
Ընկույզները հարուստ են առողջ ճարպերով և հակաօքսիդիչներով, որոնք, ըստ մասնագետի, խթանում են իմունային համակարգի առողջությանը: Ընկույզը կարելի է ավելացնել աղցաններին, խմորեղենին կամ օգտագործել որպես խորտիկ։
Ժուտկոն խորհուրդ է տալիս ընկույզը խառնել մեղրի հետ, տեղադրել հատուկ ամանի մեջ և թխել ջեռոցում: Նրա խոսքով՝ այս համեղ և օգտակար աղանդերը օրգանիզմը կհագեցնի վիտամիններով և հանքանյութերով։
Կաղամբով ապուր
Սրտաբանի խոսքով՝ այս բանջարեղենն անպայման պետք է ներառել սննդակարգում, քանի որ կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ։ Ըստ նրա՝ կաղամբը հակաքաղցկեղային ազդեցություն ունի։ Նա խորհուրդ է տալիս աշնանը հաճախ կաղամբով ապուր պատրաստել։