Կան մթերքներ, որոնք կարող են վատ տրամադրության առիթ հանդիսանալ, գրում է Doctorpiter.ru-ն, որը պատմել է նման հինգ մթերքի մասին։
Շաքարավազ
Շաքարավազը կարող է ակնթարթորեն բարձրացնել ձեր տրամադրությունը, բայց ապագայում այն կարող է մեծացնել անհանգստությունը և վնասել առողջությունը։ Ըստ աղբյուրի՝ բրիտանական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր օրական օգտագործում են ավելի քան 67 գրամ շաքար, շատ ավելի հավանական է, որ ապագայում տառապեն հոգեկան խանգարումներից:
Յուղոտ սնունդ
Պանրով լցված պիցցան կամ բուրգերը սննդի տեսակներ են, որոնք երբեմն բառացիորեն գրավում են մեզ։ Բայց նախքան ճարպային ուտեստներով տարվելը՝ պետք է երկու անգամ մտածել։ Սա կարող է արագ բացասական ազդեցություն ունենալ հոգեկանի վրա։ Վնասակար ճարպերը, ըստ աղբյուրի, կարող են աղիների քրոնիկ բորբոքում առաջացնել:
Պարզ ածխաջրեր
Խրթխրթան բուլկին և շոկոլադե կրուասանները համեղ, բայց անօգուտ են: Դրանք պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք չափազանց վնասակար են հորմոնալ հավասարակշռության համար:
Դիետիկ ըմպելիքներ
Այս ըմպելիքների մեծ մասը պարունակում է քիմիական քաղցրացուցիչ ասպարտամ, որն ամինաթթվի ածանցյալ ֆենիլալանին է:
Սուրճ
Շատերի համար դժվար է պատկերացնել առօրյա կյանքն առանց մեկ բաժակ սուրճի։ Այո՛, օրական երկու-երեք բաժակ սուրճը նույնիսկ օգտակար է մարմնի համար, բայց այն չարաշահելը վնաս է։ Չափից շատ կոֆեինը կարող է ոչ միայն անհանգստություն առաջացնել, այլև բացասական ազդեցություն ունենալ հոգեբանության և ուղեղի վրա: