Ալկոհոլի նույնիսկ աննշան չափաբաժինները ոչնչացնում են լյարդը, և ոչ ոք ապահովագրված չէ վտանգավոր հետևանքներից, Doctorpiter-ին տված հարցազրույցում նշել է գաստրոէնտերոլոգ Օլգա Լիստոպադովան։
Նրա խոսքով՝ օղու օգտագործումը մեծացնում է ալկոհոլային գաստրիտի, սրտի կաթվածի, ինսուլտի և ճարպակալման ռիսկերը։
«Կա մի առասպել, թե օղին կարող է օգտակար լինել մարմնին: Օրինակ, ոմանք վիրուսն սպանելու համար ալկոհոլ են օգտագործում: Իրականում՝ այս ամենը միայն վնասում է օրգանիզմին։ Երբ մենք խմում ենք օղի և ցանկացած այլ ալկոհոլ, ապա, առաջին հերթին, լյարդն է հայտնվում հարվածի տակ։ Էթանոլը կամ էթիլային ալկոհոլն ուղղակի թունավոր ազդեցություն ունեն լյարդի բջիջների վրա»,- ասել է նա։