Ճարպային սննդի և արագ սննդի առատությունը ճարպակալման և բարձր խոլեստերինի ուղիղ ճանապարհն է, Doctorpiter-ին ասել է սննդաբան Էմիլի Լիմինգը՝ նշելով, որ այդ դեպքում սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկ կա։
«Ճիշտ սննդակարգը կօգնի նվազեցնել խոլեստերինը։ Իհարկե, դեղամիջոցներն իրենց դերն ունեն։ Եթե ձեր բժիշկը ձեզ դեղեր է նշանակել բարձր խոլեստերինի համար, ապա պետք է ընդունել։ Այնուամենայնիվ, կարող եք ձեր սովորական մենյուին ավելացնել սննդի այնպիսի տեսակներ, որոնք կօգնեն բարելավել առողջությունը»,- պատմել է բժիշկը։
Նա բացատրել է, թե ինչպես կարելի է դիվերսիֆիկացնել ճաշացանկը՝ խոլեստերինը նվազեցնելու համար։
Քիմչի
Բժիշկը կծու ճաշատակների սիրահարներին խորհուրդ է տվել հաճախ քիմչի ուտել։ Նրա խոսքով՝ այն պարունակում է շատ մանրաթել, որն անհրաժեշտ է աղիներին։ Բժիշկը նշել է, որ կա մի ուսումնասիրություն, ըստ որի՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում քիմչի ուտեք, խոլեստերինի մակարդակն արդեն կնվազի:
Լոբի
Մանրաթելերի մեկ այլ արժեքավոր աղբյուր են լոբազգիները: Բժիշկը նշել է, որ սիսեռը, լոբին, ոլոռը, ոսպը հարուստ են լուծվող մանրաթելերով, որոնք ուռչում են աղիքներում՝ առաջացնելով լեղաթթուներ պարունակող գել: Այս միացությունները, նրա խոսքով, օգնում են մարսել և կլանել ճարպերը:
Կանաչ թեյ
Կանաչ թեյը, ըստ մասնագետի, իդեալական ըմպելիք է նրանց համար, ովքեր հետևում են իրենց անոթների առողջությանը։ Հղում անելով գիտնականների ուսումնասիրություններին՝ բժիշկը նշել է, որ օրական երկու բաժակ կանաչ թեյը կօգնի բարելավել առողջությունը։
Վարսակի ալյուր
Լիմինգը նշել է, որ վարսակն ունի լուծվող մանրաթելերի տեսակ՝ բետա-գլյուկան, որը նվազեցնում է խոլեստերինի կլանումը: Նրա խոսքով՝ վարսակի ալյուրը որքան երկար եփվի, այնքան ավելի օգտակար կլինի առողջության համար։