Բավարար քանակությամբ վիտամին D ստանալու համար անհրաժեշտ է մոտ 15-30 րոպե քայլել արևոտ եղանակին, գրում է Doctorpiter-ը՝ նշելով, որ կան սննդի տեսակներ, որոնք կարող են այս հարցում փոխարինել արևին։
Սաղմոն
Այս ապրանքը կարելի է համարել վիտամին D-ի պարունակության բացարձակ չեմպիոն: 100 գրամ վայրի սաղմոնի մոտ մոտավորապես 600-ից 1000 IU վիտամին D կա:
Ձկան յուղ
Բոլորին հայտնի ձկան յուղի ընդամենը մեկ գդալը 400-1000 IU վիտամին D է պարունակում։
Ծովատառեխ
Եթե սաղմոնի համար գումար չկա, ուշադրություն դարձրեք ավելի մատչելի ծովատառեխին: Այս ձկների 100 գրամը կարող է պարունակել 290-ից 1500 IU վիտամին D: Դրա մեջ կան նաև օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ: Պարզապես մի տարվեք այս ձկան աղի տարբերակներով՝ դա վնասակար է սրտի և արյան անոթների համար:
Պահածոյացված ձուկ
Վիտամինի մեկ այլ աղբյուր են պահածոյացված ձկները՝ թունան, սարդինան, շպրոտը: Դրանց 100 գրամը կարող է պարունակել մինչև 300 IU վիտամին D: Դրանք կարող են օգտագործվել համեղ և առողջ խորտիկ, ապուր պատրաստելու կամ աղցանին ավելացնելու համար:
Կաթ
Մեկ բաժակ հարստացված կաթը կարող է ունենալ մինչև 100 IU վիտամին D: