Ձգումը և պիլատեսն ամենաապահով մարզումներից են, գրում է doctorpiter.ru-ն՝ նշելով, որ դրանք հակացուցումներ չունեն։
Բժիշկ Անդրեյ Պոպովը ԶԼՄ-ին հայտնել է, որ չնայած պիլատեսը և ձգումը շատ նմանություններ ունեն, դրանք տարբեր ուղղություններ են։ Ձգումը, նրա խոսքով, նախատեսում է աշխատանք մարմնի բոլոր մկանների վրա, իսկ պիլատեսը հիմնված է խորը մկանների աշխատանքի վրա:
Ինչպե՞ս է մարզումն ազդում մարմնի վրա
Բժիշկի խոսքով՝ պիլատեսն, առաջին հերթին, օգնում է բարելավել հոդերի ճկունությունը, շարժունակությունը և ուժեղացում է մարմնի բոլոր հիմնական մկանային խմբերը: Որովայնի և մեջքի մկանները լավագույնս աշխատում են, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում կեցվածքի վրա։
Ըստ մասնագետի՝ հավասարակշռության զարգացումը և մկանների ամրապնդումը կօգնեն նվազեցնել ընկնելու վտանգը, ինչը հատկապես կարևոր է ծերության շրջանում, քանի որ 60 տարեկանից հետո ոսկրային հյուսվածքի ուժը նվազում է, և կոտրվածքների ռիսկը մեծանում է:
Պոպովը նշել է, որ պիլատեսը կապված է շնչառության վերահսկման և մարմնի զարգացման հետ, ինչը թույլ է տալիս ավելի լավ կառավարել սթրեսը: Մարդն սկսում է իրեն այլ կերպ զգալ, մկանները թուլանում են, և անհանգստությունը վերանում է։