Ինտերվալային ծոմապահությունն աշխարհում օգտագործվում է նիհարելու, առողջությունը բարելավելու և ապրելակերպը պարզեցնելու համար, սակայն գիտնականները պարզել են, որ այդ մեթոդը կարող է ռիսկային լինել, գրել է Eurekalert.org-ը։
Ըստ մեթոդի՝ մարդը կարող է հավատարիմ մնալ 12:12 սխեմային, այսինքն՝ 12 ժամ ուտել այն, ինչ ուզում է, իսկ մնացած 12-ը՝ միայն ջուր խմել: Այնուամենայնիվ, մեթոդի ամենատարածված սխեման 16:8-ն է, երբ կարող եք ուտել 8 ժամվա ընթացքում, մնացած ժամանակը միայն ջուր խմել:
Աղբյուրը նշում է, որ Չիկագոյում համաճարակաբանության և առողջ ապրելակերպի կանխարգելման գիտական նստաշրջաններում գիտնականները ներկայացրել են մի հետազոտություն, ըստ որի՝ ինտերվալային ծոմապահությունը կարող է 91%-ով բարձրացնել ինսուլտից և ինֆարկտից մահվան հավանականությունը։
Ըստ հետազոտողների՝ եթե մարդն արդեն ունի սրտի և արյան անոթների խնդիրներ, ապա 10 ժամից պակաս ոչինչ չուտելը սրտի և արյան անոթների հիվանդությունների ռիսկը մեծացնում է 66%-ով։
«Մասնագետները պարզել են, որ մարդիկ, ովքեր 16:8 ինտերվալային ծոմապահության են դիմել, 91%-ով ավելի հավանական է, որ մահանան սրտանոթային հիվանդություններից, քան նրանք, ովքեր դա չեն արել»,- նշել է աղբյուրը։