Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվման ևս 43 դեպք է հայտնաբերվել, Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է օպերատիվ շտաբը։
Վարակվածների ընդհանուր թիվը 147 է։ Նշված է, որ 3485 մարդ գտնվում է տարբեր կարանտինային գոտիներում։
«Հիվանդանոցներում բուժվում է 147 մարդ։ 6-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ը՝ միջին ծանրության: Մյուս հիվանդների առողջական վիճակը գնահատվում է կայուն», -նշված է հաղորդագրության մեջ: