Բժիշկ Եկատերինա Վոլկովան նիհարել ցանկացողների համար 7 կանոն է առանձնացրել, որոնց մասին նա պատմել է Doctorpiter.ru-ին։
Բաց մի թողեք նախաճաշը
Նրա խոսքով՝ սննդի հիմնական մասը լավագույնս սպառվում է օրվա առաջին կեսին։ Մարմինը, մասնագետի դիտարկմամբ, ծախսում է պահեստային ածխաջրեր, որոնք կերել ենք օրվա ընթացքում: Եվ եթե դրանք լրացվեն ոչ թե առավոտյան, այլ երեկոյան, դրանք կուղղվեն ճարպային հյուսվածքի կառուցմանը։
Հաշվի առեք մատուցման չափը
Մեկ կերակուրը, նրա խոսքով, պետք է կշռի ոչ ավել, քան 200-300 գրամ, քանի որ հենց այդքան սնունդն է միանգամից մարսվում, իսկ մնացածը կարող է ճարպի մեջ ընկնել։
Կերեք ավելի քիչ
Քաշը կվերանա, եթե, ըստ մասնագետի, ավելի շատ կալորիա ոչ թե սպառում, այլ ծախսում եք:
Ուզում եք ուտել, խմեք
Եթե ցանկանում եք խորտիկ ուտել, խմեք տաք ջուր կամ երիցուկի թեյ: Եթե 20 րոպե անց ուտելու ցանկությունը չի անցել, ապա դա իսկապես սովածության նշան է։
Եթե անառողջ սնունդ եք ընդունել, մի քննադատեք ինքներդ ձեզ
Բժիշկը նշել է, որ պետք չէ քննադատաբար մոտենալ ինքներս մեզ, քանի որ ռոբոտներ չենք։
Քաղցրավենիք կարելի է
Օրվա առաջին կեսին կամ ավելի լավ է առավոտյան դառը շոկոլադ օգտագործեք։
Մի բացառեք ճարպերը
Նա զգուշացրել է, որ նիհարողների սննդակարգում ոչ մի յուղազերծ մթերք չպետք է լինի, քանի որ ճարպերը սեռական հորմոնների կառուցման աղբյուր են։