Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդ չորս մարդ է մահացել, իսկ Առողջապահության նախարարությունը հայտնում է մեկի մահվան մասին, գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ բժիշկները 22 հիվանդի վիճակը գնահատել են ծանր։ Առողջապահական աղբյուրները նշել են, որ առաջին մահը գրանցվել է օգոստոսի սկզբին, սակայն Առողջապահության նախարարությունը հիվանդության մասին հայտնել է միայն երկու շաբաթ անց։
«Ավելին, ինֆեկցիոնիստների մասնակցությամբ խորհրդակցություն չի հրավիրվել իրավիճակը քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Առողջապահության նախարարությունը թերթին մեկնաբանել է լուրը և դրանք որակել կեղծիք՝ խուճապ ստեղծելու նպատակով։
«Այս պահի դրությամբ գրանցվել է մահվան 1 դեպք, մահացածի մոտ առկա էին բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ և ընկճված իմունիտետ»,- հայտնել է նախարարությունը՝ չնշելով հոսպիտալացվածների թիվը։
Օգոստոսի 19-ին ԱՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել էր մոծակի խայթոցի միջոցով։ Օգոստոսի 21-ի դրությամբ՝ ՀՀ-ում հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել էր 58-ի, որոնցից 4-ի վիճակը ծանր էր։ Օգոստոսի 23-ի դրությամբ՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը գերազանցել էր 70-ը։ Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։
Պատին սոսնձված բանանը վաճառվել է ավելի քան 6 մլն դոլարով
Նոյեմբերի 20-ին պատին սոսնձված բանանը՝ Сomedian-ը, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով, գրում է Associated Press-ը։ Նշվում է,...