«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, Armenia Today-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է և վիրահատվում է»,- ասել է Ծատրյանը։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, կա 5 տուժած։ Պայթյունի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով):