Իտալիայի Պադուա քաղաքում առաջին անգամ բաբախող սրտի փոխպատվաստման վիրահատությունն են կատարել, հայտնում է Messaggero պարբերականը։
Փորձագետների խոսքով՝ նոր տեխնոլոգիան կապահովի սրտի գործառույթների ավելի արագ վերականգնում։
Նշվում է, որ հիվանդն առողջ է և պատրաստվում է դուրս գրվել։
«Գրեթե 40 տարի առաջ նույն հիվանդանոցում աշխարհում առաջին անգամ տեղի էր ունեցել սրտի փոխպատվաստման վիրահատություն»,- ասված է հրապարակման մեջ։