Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Թունելը ծխով է լցվել, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է։ Կրակ չկա, միայն ծուխ է՝ հնարավոր է լարերից լինի»,- նշեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ միայն ծխահեռացումից հետո հնարավոր կլինի պարզել պատճառը: