Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանմփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է։
Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում որպես դասակի հրամանատար, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնից։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է պահպահվող հատուկ տարածք։