Օգոստոսի 8-ին` ժամը 15։58-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 70-ից ավելի քաղաքացի մնացել է օդում՝ ճոպանուղու խցիկների մեջ: