Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ այսօր մեկ այլ խոշոր ավտովթար է տեղի ունեցել նաև Արագածոտնի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Ford Transit և УАЗ մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է։