Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:32-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Աշտարակի կամրջից:
ՀՀ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1985 թ.) ինքնավնասում է արել և անցել կամրջի ճաղավանդակը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։