Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի մեքենան վթարի է ենթարկվել: «Интерфакс», վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ զոհվել է երկու մարդ, իսկ Սոբչակը չի տուժել:
«Սոչիում շաբաթ երեկոյան երկու մեքենա է բախվել, որոնցի մեկի ուղևորը Քսենիա Սոբչակն է եղել։ Նա չի տուժել, իսկ վթարից հետո հեռացել է մեկ այլ մեքենայով»,— պատմել է գործակալության զրուցակիցը:
Նրա տվյալներով՝ վթարի մասնակից երկրորդ ավտոմեքենայում եղել է երեք մարդ։ Ըստ աղբյուրի՝ նրանցից մեկը տեղում մահացել է, երկրորդը մահացել է հիվանդանոցում, իսկ երրորդը գտնվում է ծանր վիճակում: