Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:46-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լուսակունք գյուղի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 03:54-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի (240 քմ) փայտե կառուցատարրերը և առաստաղը (մոտ 36 քմ)։