Հոկտեմեբերի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Կոտայք-Կապուտան ճանապարհին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 38-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ Սահակ Հովհաննիսյանը, մահացել էր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «Նիսանի» վարորդ Լիպարիտ Արտուշյանը գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է նախաքննություն: