Շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
5 անչափահաս երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ինչպես տեղեկացրել է Դանիելյանը՝ գրառման պահին երեխաները գտնվել են հետազոտման փուլում։