Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեhը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները աղբյուրին հայտնել են, որ ընտանիքում գրեթե բոլորն ունեցել են հոգեկան խնդիրներ: