Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգում քաղաքացին՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել, գրում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ քաղաքացուն առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները։ «Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է»,- գրում է կայքը։