Այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 32-ամյա Վիկտոր Կոմիսսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի։ Այնուհետև բախվել է Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Փաստի առթիվ Գ. Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննաչական խումբ, խմբի ղեկավար նշանակված Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։