Հունիսի 2-ին, ժամը 21:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։41-ին, մարվել՝ 23:26-ին:
Պարսեղով 41 հասցեում այրվել է երեք տներից մեկի տանիքի (120 քմ) 90 քմ հատվածը: Կցակառույց երկրորդ տան տանիքի (90 քմ) 60 քմ հատվածն է այրվել, ջերմահարվել՝ 30 քմ. մասամբ այրվել է տան կահույքը:
Հրդեհի տարածումը դեպի երրորդ տուն կանխվել է: