ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ այս պահին նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կինոլոգներն ու սակրավորները: